Այսոր մենք գնացինք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, ճանապարհին մենք հանդիպեցինք լրագրողների, լրագրողները մեզանից հարցազրույց վերցրեցին, հետո մենք բաժանեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթների գրքերը անցորդներին և մեր ընկերներին։ Այնուհետև գնացինք գրադարան և այնտեղ Կ․Գ․Ն․ նախարար Արայիկ Հարությունյանը մեզ համար կարդաց Հ․Թումանյանի«Շունն ու կատուն»։ Մենք շատ հետաքրքիր օր ունեցանք։
ԴԴՈՒՄՈՎ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
Սոխը մաքրել, կտրտել օղակներով և տապակել բուսայուղի մեջ՝ մինչև սոխի ոսկեգույն դառնալը։ Դդումը և կարտոֆիլը մաքրել, կտրտել խորանարդիկների ձևով։ Կաթսայի մեջ երեք բաժակ ջուր լցնել, Ավելացնել դդումը և կարտոֆիլը, սոխեռաձը, կտրտած սալորաչիրը, դնել կրակի վրա։ Երբ կարտոֆիլը կիսաեփ լինի , ավելացնել չորացրած մաղադանոսը, աղը, պղպեղները, եփել մինչև պատրաստ լինելը։
ԴԴՈՒՄ
Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։ Քուքուրբիտա տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագվում են սննդային արդյունաբերության մեջ։ Չնայած կեղևը ամուր է և դառը, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար։ Դդումըաճում է Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, եգիպտոսում։
ՄԵՂՐԻ ԿԱԹԻԼԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ
Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթիլ կաթաց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, կատուն վազեց և պիծակին առավ, իսկ հետո շունը վազեց կատվի ետեվից և առավ, և խանութի տերը խփեց շանը և սպանեց։ Եվ այն գյուղին մի հարևան գյուղ կար, և շունն այդ գյուղից էր։ Երբ շան տերը իմացավ, որ խանութպանն սպանել է յուր շանը այդ ժամին էլ սպանեց խանութպահին։ Իսկ հետո գյուղացիները երկու կողմից վեր կացան և պատերազմ սկսեցին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթ մեղրի համար։
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱղՎԵՍԸ ԵՎ ԱՐՋ
Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները գնացին նրան տեսակցության, միայն աղվեսը ուշացավ։ Արջը սկսեց չարախոսել և աղվեսը լսեց։ Նա վազելով ընկավ առյուծիառաջ և առյուծն ասաց աղվեսին․«գարշելի՛, ինչու ուշացար»։ Աղվեսը ասաց «մի՛ բարկացի, քո առողջության համար այցելեցի շատ բժիշկների և իմացա թե որնե քո դեղը»։ Առյուծն ասաց․« բարով եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»։ Աղվեսն ասաց, շատ պիտանի է և դյուրին․ պետք է կենդանի հանեք արջի մորդին և – տաք տաք գցեք առյուծի վրա և հիվանդը կլավանա։ Առյուծը հրամայեց․ արջին բրնեցին և մորթին հանեցին։ Եվ աղվեսն ասաց․« այդ ամենը բոլորին, ովքեր արքունիկ մտնելով, կչարախոսեն մեկին«։
Նախադասություններ
Վազքի մրցույթում հաղթեցին տղաները։
Աննան երկար ընթերցում էր գիրքը։
Մեր դպրոցում կա փոքր հանդերձարան։
Գայլերը արագ հարձակվեցին այծերի վրա։
Մեր դպրոցում շատ ենք կատարում բնագիտական փորձեր։
Այս տարի ես ունեցա ուրախ տարեդարձ։
Ընկերներս ինձ տարօրինակ հարցեր էին տալիս։
Դպրոցի բակում կառուցեցին մեծ հուշարձան։
Ես սիրում եմ կերակրել մեր բակի քաղցած ծիտիկներին։
Ես սիրում եմ գլուխս դնել իմ փափուկ բարձի վրա և քնել։
ԱՅԾԵՐ Եվ ԳԱՅԼԵՐ
Առակի հիմնական ասելիքը այն է, որ պետք չէ հավատալ խորամանկ թշնամուն։