Русский Язык

12.10. — 16.10.

Чтение и обсуждение текста ,,Мальчик-Огонек
Жил на свете маленький горячий Огонёк. И очень ему хотелось сделаться мальчиком, чтобы было у него две ловкие руки, две крепкие ноги, два зорких глаза — словом, всё, как у ребят. Фея огня сделала его мальчуганом (он очень просил её об этом), но сказала, что от всех ребят Огонёк будет тем отличаться, что если попадёт в воду — погаснет, и не будет тогда ни мальчика, ни Огонька. Вот так и появился в большом и весёлом доме, где жило много ребят, мальчик-Огонёк. Бегал он быстро, прыгал высоко, а когда делал что-нибудь, искры вокруг так и летели. Крепко он дружил с ребятами. Всегда были они вместе, только на реку купаться Огонёк с товарищами не ходил. Как-то случилось, что Огонёк был один на берегу реки. Шёл он, улыбался — просто так: солнцу, речке, деревьям, траве. И вдруг увидел: тонет мальчишка, голова едва видна над водой, волны через лицо перекатываются. — Что делать? Вспомнил Огонёк слова волшебницы: «Попадёшь в воду — погаснешь, и не будет тогда ни мальчика, ни Огонька», вспомнил и… бросился в воду. Подплыл, поддержал мальчишку. И тут почувствовал, что начал гаснуть, что руки и ноги перестают слушаться, а глаза видеть. Из последних сил плывёт он. Вот и берег. Вытащил на берег мальчишку. Выбрался и сам. Выбрался и погас. Лежат на песке чёрные угольки — погасший мальчик-Огонёк. 

вопросы:

  • Почему сказка называется «Мальчик-Огонёк»? Потому что этот мальчик был как огонёок.
  • Почему мальчик-Огонёк бросился в воду? Потому что он хотел спостьи малчишку.
  • Какое сердце у Огонька? Очен добрые.
  • Как бы вы поступили на месте мальчика-Огонька? Тал де как малчишка.

Дополнительная работа:
вместо точек поставьте подходящее слово (местоимения):

мой, моя, моё

Это …мой…. дом.              Это …моя…. сестра.         Это …моё…. окно.

Это …мой…. брат.             Это …мой….  класс.          Это …моё….фото.

Это …моё…. яблоко.         Это …мой…. шкаф.           Это …моя…. школа.

Это …моя…. мама.            Это …мой…. город.           Это …мой…. журнал.

             твой, твоя, твоё

Это …твоё…. пальто.              Это …твоя…. собака.       Это …твой…. этаж.

Это …твоя…. сумка.                Это …твой…. дедушка.    Это …твой…. сад.

Это ……. комната.            Это ……. бабушка.     Это ……. семья.

Это …твой…. подъезд.            Это …твоя…. карта.          Это …твоя…. кошка

наш, наша, наше

Это …наша…. страна.         Это …наше…. море.            Это …наша…. книга.

  Это …наш…. город.           Это …наш…. парк.             Это …наш…. журнал.

ваш, ваша, ваше

Это …ваша …. школа.         Это …ваш…. брат.                Это …ваш…. щенок.

Это …ваш…. класс.           Это …ваш…. подъезд.          Это …ваш…. врач.

Это …ваше…. пальто.         Это …ваша…. сестра.             Это …ваш…. рыба.

Поставьте существительные во множественное число

Аптека…Аптеки……………….., салат……салаты………………., нож…ножы………, врач……врачи………., шкаф…шкафы………….., телефон…телефоны…………….., библиотека…библиотеки…………………., журнал…журналы………………., бабушка…бабушки………………………., брат…братья………….., цифра…цыфры………., ресторан…рестораны…………….. , ручка…ручки……………, карандаш…карандашы……………….

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

13.10.2020թ

Օրինակ

24+2+98=98+2+24⇒(98+2)+24=100+24=124

Առաջադրանքներ 13.10.2020

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից.

8+56+12=12+56+8=(12+56)+8=68+8=76

12+56=68

247+950+50=50+950+247=(50+950)+247=1247

2. Հաշվիր արտահայտության արժեքը.

427400:(4×50)-(34×66-345):3

Բնագիտություն

Եվրասիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.Եվրոպա և Ասիա:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը`սիրամարգը, և հնդկական փիղը :

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանը-, և ամենամեծ պետությունը`Ռուսաստանի Դաշնությունը:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը`  Ջոմոլունգման, և ամենախոր լիճը`Բայկալը:

Մայրենի

Է-ե-ի ուղղագրությունը

Posted on 

Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայն էկրան, հն էաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով: Եվա, Երեմ, Ելենա, Եղիշե, Էմիլ, Էմիլի, Էլեն, Էդգար։

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չէմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ։
բույսեր-Ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ։

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու֊էգ, մուտք֊ելք, թանկ֊էժան, դժբախտ֊երջանիկ, վերելք֊վայրեջք, հայտնվել֊անհետանալ։

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

Երգ֊երգահան, երանգ֊բազմերանգ, եզր֊ լայնեզր, եղբայր֊ հորեղբայր։

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Լայնէկրան հերուստացույց, չար հրեշ, վարդագույն նրբերշիկ, գեղեցիկ էջանշան, կարմիր մեխակ, մեծ էկրան, բազմերանգ գույներ, ուժեղ էներգիա, հետաքրքիր էջ, ձեռքի մանրէ։

Մայրենի

ԻՄ ԱՌՋԻՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր ես հաճախել եմ երկրորդ դասարանից։ Երբ մայրիկս որոշեց իմ դպրոցը փոխել ես շատ տխրեցի։ Առավոտյան արթնացա և շատ տխուր էի։ Երբ հասանք դպրոց, տեսա բակում երեխաները ուսուցիչների հետ շրջան են կազմել, երգում ու պարում էին։ Մայրիկս ասաց որ ես մյանամ նրանց, սակայն ես շատ ամաչում էի։ Հանկարծ ինձ մոտեցավ Ընկեր Հասմիկը, ձեռքիցս բռնեց և մոտեցրեց շրջանին։ Երեխաները հերթով սկսեցին ասել իրենց անուները և այդպես ես ծանոթացա իմ ընկերների հետ։ Ես շատ շուտ ընտելացա իմ ընկերների, ուսուցիչների հետ։ Հիմա համոզված եմ որ իմ դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է։

English

ENGLISH

08.10

Ներկա անորոշ ժամանակ Present tense

I play-ես խաղում եմ

You play-դու խաղում ես դուք խաղում եք

He, she it plays-նա խաղում է

We play-մենք խաղում ենք

They play-նրանք խաղում են

Հիշենք, որ 3֊րդ դեմք եզակի թվում (he, she, it) ավելացնում ենք -s-մասնիկը՝ plays, works, runs

Հարցականի ժամանակ օգնության ենք կանչում Do և does օժանդակ բայերին, իսկ

Հարցականի և ժխտականի ժամանակ 3֊րդ դեմք եզակի թվի (he, she, it) ավելացրած -s-մասնիկը՝ plays, works, runs վերանում է՝

Do I, you, we play?

Բայց՝

Does he, she ,it play?

Ժխտականի դեպքում Do և does օժանդակ բայերին ավելացնում ենք -not- մասնիկը։

I, you, we, they do not/ don’t play-ես, դու, դուք, մենք, նրանք չեն խաղում

He, she, it does not/doesn’t play- նա չի խաղում, օրինակ՝

I work hard. Do I work? I don’t work.

She sings well. Does she sing well? She doesn’t sing well.

Այս ժամանակաձևի հետ գործածում ենք հետևյալ բառերը՝ usually-սովորաբար, always-միշտ, sometimes-երբեմն, seldom-հազվադեպ, often-հաճախ

Նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական։

I like to play.

Do i like to play?

I dont like to play.

She works at school.

Does she work at school?

She does not work at school.

They write letters.

Does they write letters?

They does not write letters.

He loves his family very much.

Does he love his family very much?

He does love his family very much.

You dance well.

Do you dance well?

You dont dance well.

Round up գիքից լրացրեք 71էջի 3-րդ վարժ.։

06.10

Թարգմանեք հետևյալ նախադասությունները.

Ուր ե՞ք գնում։ Where are you go?

Ո՞վ է ուզում գալ մեզ հետ։ Who want to come with me?

Ես ուզում եմ իմ ընկերներին հրավիրել։ I want to invite my friends.

Իմ ընկերը լավ ֆուտբոլ է խաղում։ My friend play footbool very good.

Մայրենի

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում» 1-ին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կղաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Անծանոթ բառեր․

Անդրանիկ֊ առաջնեկ

Թիկնեղ֊հաղթանդամ

Պատանեկություն֊երիտասարդություն

Փառամոլ֊փառքի հասնելու ձկտում ունեցող

Զանազան֊տարբեր

2-րդ մաս

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

3-րդ մաս

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը, առաջին մաս, կարդա, բլոգում կատարիր առաջադրանքները՝

  • Ո՞վ էր Ջիմը, մի քանի նախադասությամբ պատմիր նրա մասին: Ջիմը Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին եր։
  • Տեքստից գտիր Ջիմի հայրիկին նկարագրող հատվածը: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:
  • Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:Նա անհանգստանում եր, որովհետև Ջիմը առաջին անգամ էր գնում դպրոց և նրան կարող էր դուր չգալ։
  • Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում: Ինձ թվում է որ գործերը լավ կլինի որովետև Ջիմը արդեն ունի ընկերներ։
  • Վերնագրիր առաջին մասը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ: Դպրոցականը, Դժգոհող ջիմը, Ջիմի առաջին օրը դպրոցում։
  • Գրիր շարադրություն «Իմ առաջին օրը դպրոցում» ու տեղադրիր բլոգում՝ որպես առանձին նյութ:

Լրացուցիչ աշխատանք՝ Կարդա Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, էլ ի՞նչ բանաստեղծություն գիտես նվիրված հայրենիքին, Հայաստանին: 

Русский Язык

АТАБЕК ХНКОЯН«Я»

Ворона поймала одного краба и села на дерево. Краб хотел освободиься от клюва и сказал ему։

золотазёрная бабушка ворона кто из нас грязный. Ворона сжала клюв и закаркала։

Ты…

Золотазёрная бабушка ворона кто из нас прекрасней?

Ворона открыла клюв и закаркала։

Я…

Как только ворона открыла клюв краб освобдился и упал воду.

ԵՍ

Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
Դո՛ւ…
Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:

Մայրենի

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Կոմիտաս

Posted on 

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր: Սնել֊կերակրել, սաղարդ, Սարսել֊սարսափել,
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ: Աշուն
  3. Վերնագրիր բանաստեղծությունը: Աշուն
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը: Բերքառատ աշուն, Վոսկե աշուն, Ցրտաշունչ աշուն։
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
Русский Язык

Глоток молока


Лада заболела. Чашка с молоком
стояла возле её носа. Но Лада не
ела. Позвали меня.
— Лада, — сказал я, — надо поесть.
Она подняла голову. Я погладил
её. От ласки жизнь заиграла в её
глазах.
— Кушай, Лада, — повторил я
и подвинул блюдце ближе.
Она протянула нос к молоку и начала есть. Значит, через мою ласку ей силы прибавились.
Может быть, именно эти несколько глотков молока
спасли её жизнь.
(М. Пришвин)
Что спасло Ладе жизнь? Ласки и молоко.

  1. Найди «лишнее» слово. Почему оно «лишнее»?
    вьюга ветер путешественник
    метель плащ художник
    ураган снег охотник
    планета роса луч
    буря дождь волшебник

Составь и запиши предложения со словосочетаниями:

поспорить с другом, сильный мороз, солнечные
лучи, ехать по дороге, ворчать на погоду, закутываться в плащ.

  1. Я поспорил с другом что смагу сделать все уроки за час.
  2. На улице был сильный мороз.
  3. Из окна выпали солнечные лучи.
  4. Мы ехали по дороге и увидели маленкого залчика.
  5. Я сматрела из окна и варчяла на пагоду.
  6. На улице был сильный дождь и я закутываться в плащ.