Նոյեմբերի 10
Գրաբարյան օրեր․ պատրաստվում ենք ուսումնական ժամերգության
Հատվածը փոխադրիր ժամանակակից հայերեն՝ օգտվելով բառարանից։
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում , ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց հոտերը՝ բույրերը։ Վեր կաց, իմ մերձավոր, իմ գեղեցիկ , իմ աղավնի , և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո քաղցր խոսքը և քո գեղեցիկ տեսքը։
Բառարան
Էանց — անցավ
անձրեւք — անձրևներ (ը)
անցին — անցան
գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան — մեկնեցին, հեռացան
ծաղիկք — ծաղիկներ (ը)
յերկրի մերում — մեր երկրում
եհաս — հասավ
հատանելոյ — էտելու
ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր — իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը
ետուն — տվեցին
զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը
արի — վեր կաց
երեւեցո — երևեցրու, ցույց տուր
զերեսս քո — քո երեսը
զբարբառ քո — քո խոսքը
տեսիլ քո — քո տեսքը
Նոյեմբերի 9-12
Գրաբարյան օրեր․ պատրաստվում ենք ուսումնական ժամերգության
Սովորիր ճիշտ և սահուն կարդալ․
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Կարդա այսպես.
Յերկրի — հերկրի
հատանելոյ — հատանելո
զբողբոջ — ըզբողբոջ
իւր — յուր
զհոտս — ըզհոտըս
իւրեանց — յուրյանց
զբարբառ — ըզբարբառ