Без рубрики

Մայրենի Լեզու

Հայոց գիրք

առաջադրանք 132

Կետերը փոխարինիր բ, պ, կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմիր ողղագրական բառարանին)։

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր։

առաջադրանք 133

Կետերը փողարինիր գ, կ, կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմիր ողղագրական բառարանին)։

թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկեր, ձագուկ։

առաջադրանք 134

Կետերը փողարինիր դ, տ, կամ թ տառերով (հարկ եղած դեպքում դիմիր ողղագրական բառարանին)։

արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, զաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիօրդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ։

Без рубрики

Մայրենի Լեզու

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Միշտ կապույտ է,
Ջուր չէ, ամպերի տունն է։

****

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Գույնզգույն է, մեծ է,
Հայտնվում է երկնքում անձրևից հետո։

Ռաֆայել Գրիգորյան

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է, 
Համ է տալիս։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Փոքր է, սպիտակ է, 
Քաղցր համ է տալիս։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Սպիտակ է և փափուկ, 
Պարելով իջնում է։ 

***

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Նա խոշոր է,  
Բայց փիղ չէ, 
Սպիտակ ու մեծ է, 
Ուտում է ձուկ։ 

Մարկ Մուսայելյան, Տիգրան Շահսուվարյան

Բառերի ու արտահայտությունների հետքերով
Ասա՝ ում հետ ես հաց կերել

Հայկական հնավանդ իմաստուն մի ասացվածք կա: Մեկին հարցնում են. «Եղբայրդ ինչպիսի՞ մարդ է»: Պատասխանում է. «Չգիտեմ, հետը սեղան չեմ նստել»:
Միտքը առանձնապես դժվար չէ կռահել. սեղանի, նրա վրա շարված բարիքների առաջ բերած անկաշկանդ, անկեղծ մթնոլորտը մարդուն ճանաչելու բավական հուսալի հիմքեր ստեղծում է: Համենայնդեպս եթե պատմության մատյաններն էլ չվկայեն, լեզուն անվերապահ վկայություն ունի առ այն, որ հեռու-հեռավոր մեր նախնիներն իրենց համար ընկեր են ընտրել այն մարդկանց շրջանից, որոնց հետ…հաց են կերել:
Չե՞ք հավատում: Եկեք միացեք ինձ, և ստուգաբանենք թեկուզ հենց ընկեր բառը:
Մեր բառարանները միաբերան վկայում են, որ ընկեր հետևյալ բաղադրությունն ունի. ընդ «հետ» + կեր «ուտելիք կամ ուտող»: Կ-ից առաջ ընդ-ի Դ-ն ընկել է, ինչպես այդ տեղի է ունեցել ընկողմանել (ընդ + կողմանել = «կողքի՝ թեք ընկնել»), ընկալել (ընդ + կալել = «բռնել մտքով»), ընկրկել(ընդ+կրուկ+ել=«կրունկի վրա՝ ետ-ետ գնալ, նահանջել») և այլ բառերում։

Ստուգաբանենք նաև ֆրանսերեն compagnon [կոմպանյո՛ն], անգլերեն companion [քըմփե՛նիըն ] «ընկեր», գերմաներեն kompanie [քոմփանի՛ի] «ընկերություն» բառերը, որոնք բոլորն էլ հանգում են ուշ լատիներենի companio [կոմպա՛նիո] բառին=com «հետ» + panis [պա՛նիս] «հաց»։ Ուրեմն այդ բոլոր բառերը տառացի նշանակում են «հետը հաց ուտող»։

Ի վերջո ամենայնի կարող եմ հիշել և ռուսերեն հոմանիշ однока՛шник բառը, որ բառացի նշանակում է «հետը շիլա՝ կաշա ուտող»։

Ուրեմն ի՞նչ։

Ժողովուրդն ասում է․ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ դու ով ես»։ Լեզվաբանական տվյալներից ելնելով՝ կարող ենք մի փոքր բանափոխել այս իմաստուն ասացվածքը․ «Ասա՝ ում հետ ես հաց ուտում, ասեմ՝ դու ով ես»։

Նյութը թվայնացրեց Վահան Ղուկասյանը
Աղբյուրը՝ Պ․ Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Ճիշտ խոսենք
Ներկայացնում է Հյուսիսային դպրոցի սովորող Արև Ավետյանը։ Ուսուցչուհի՝ Քրիստինե Շահբազյան

Պամիդոր — լոլիկ
Կարտոշկա — կարտոֆիլ
Ջոգել — հասկանալ
Լյուստռա — ջահ
Կառոբկա — տուփ
Սապոգ — կոշիկ
Կուրտկա — բաճկոն
Շալվար — տաբատ
Բլուզկա — բլուզ
Ավտո — մեքենա
Պատագոլնիկ — պատուհանագոգ
Զարյադկա — լիցքավորիչ
Գետին — հատակ
Զիբիլ — աղբ
Կոֆե — սուրճ
Չայ — թեյ
Նասկի — գուլպա
Սումկա — պայուսակ
Հելնել — արթնանալ
Կնոպկա — կոճակ
Կանֆետ — կոնֆետ
Նաուշնիկ — ականջակալ
Զեբռա — զեբր
Կռակադիլ — կոկորդիլոս
Լիֆտ — վերեկալ

Աղբյուրը՝ Արև Ավետյանի բլոգ

Բառարանների ստեղծման պատմությունից․ ներկայացնում է Աշոտ Գրիգորյանը։ Ուսուցչուհի՝ Արմինե Աբրահամյան

Բառարանների մասին տեղեկություններ որոնելիս հետաքրքիր բաներ իմացա։ Այդ մասին էլ կշարադրեմ ներքևում։

Բառարանագրությունը սկզբնավորվել է մ.թ.ա. 3֊րդ հազարամյակում հին շումերների կողմից։

Ոսկեդարում( 5֊րդ դարում)  ստեղծված ոչ մի հայկական բառարանագիտական աշխատանք դեռ չի հայտնաբերվել։ 6֊10֊րդ դարերում իմաստասիրական և այլ բառեր հայտնվեցին՝ իրենց բացատրություններով։ Այս ժամանակից մնացել է մի հունարեն բառացանկ և լատին-հայերեն մի բառացանկ՝ հայերեն բառերի նաև լատինատառ գրությամբ, որոնցից ոչ մեկը այբբենացված չեն։

11-16-րդ դարերում հայ բառարանագիտությունն սկսում է զարգանալ։ Հայերեն առաջին հայտնի բառարանը Արիստակես Գրչի ուղղագրական բառարանն է,  որը գրվել է 12-րդ դարում։

17-20-րդ դարերում մատենակից բառարաններից բացի, երկրագնդի 45 հայագիտական կենտրոններում ավելի քան 280 հայագետներ հրատարակել են 320 բառարան։ Առաջին հայերեն տպագիր բառարանը եղել է Ֆրանչեսկոս  Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը, որը լույս է տեսել 1621 թվականին։ Սակայն հայ բառարանագրության հայրն է համարվում Մխիթար Սեբաստացին, ով 1749-ին հրատարակել է «Բառգիրք հայկազեան լեզուի» առաջին հատորը, ապա 1769 թվականին՝ երկրորդ հատորը։ 19֊րդ դարի 80-ական թվականներին Կ. Պոլիսը դառնում է հայ բառարանագիտության կենտրոն։ Միայն 1880 – 1914 թվականներին Կ.Պոլսում հրատարակվում և վերահրատակվում են 49 բառարան։Եւ միայն 20-րդ դարի վերջին կեսում   լույս է տեսել 63 բառարան։

Без рубрики · Բնագիտություն

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասր ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմր բույսի օրգաններն են:

Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երեույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Ջուր լույս և թթվածին։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Դիտարկհք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում: Բույսերը մարդքանց համար սհատ կարևոր են որովհետև բույսերը մաքռում են օդը։
Без рубрики

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Опубликовано 28 апреля, 2015 автором Իվետա Ջանազյան