Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:
Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝ հզոր պարիսպ։
Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։
Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։
Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պեղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։
Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։
Առաջադրանք՝
Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը: Տուշպա և Երվանդավան։
Որ է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները: Սարդուրի I արքան։
Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:
(Ավանդություն) 1 Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…
Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։
Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…
Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։
— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։
Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։
2
Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։
Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
— Չլինի՜մ, չլինի՜մ…
— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։
Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։
— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։
Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։
Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։
— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։
— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։
3
Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։
«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։
Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։
— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։
— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
Գիտնականները մնացին ապշած։
— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։
— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։
Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։
Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։
Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։
Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։
Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։
Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։
Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…
Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։
— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…
Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։
Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։
Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։ Մարդիկ մտածում էին որ դերվիշը երկրին սով և ժանտաղտ է բերելու։
Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։ Դերվիշը մտածում էր որ երկիրը իրենն է վորովհետև նա գծել էր կլոր շրջան։
Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջավայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:
Նախ՝ կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:
Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մասը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:
Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, որոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մասին բնորոշ են սննդառության, շնչառության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։
Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարեոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:
Կենդանիների ճնշող մասր կարող է տեղաշարժվել և կատարել տարբեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ ե բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդանիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթնասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղաշարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։ Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:
Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասր բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:
Կենդանիների մասին գիտությունր կոչվում է կենդանաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք: Կենդանիների զգալի մասին բնորոշ են սննդառության, շնչառության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։
Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը: կենսաբանության մեջ կենդանի օրգանիզմների չափերի մեծացումը, որը տեղի է ունենում գլխավորապես բջիջների կիսման և աճի շնորհիվ։
Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
Ինչո՞վ են սնվում կենդանիները: ուտում են և՛բուսական և՛ կենդանական սնունդ, բույսեր և սնկեր։
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼԿենդանիներից միջատները կարող են ապրել մինչև 17 տարի, ձկները՝ մինչև 100 տարի, գորտերը՝ մինչև 12 տարի, կոկորդիլոսները և կրիաները՝ մինչև 150 տարի, թռչունները՝ մինչև 70 տարի, կաթնասունները՝ մինչև 110 տարի:
Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդր: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարեանները, բարեկամները և րնկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:
Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգանիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:
Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջավայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասր ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտահայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդեցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են:
Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
Հարցեր և առաջադրանքներ
Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
Ի՞նչ է էկոլոգիան: Էկոլոգիայի արտահայտությունը մեր լեզվով բնական գիտություն է: Էկոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի բաների փոխհարաբերությունները միմյանց եւ իրենց միջավայրի հետ: Երբ նշվում են կենդանի բաները, նշվում է, որ մարդիկ, կենդանիները եւ բույսերը բաղկացած են համայնքներից: Բնապահպանությունն այնպիսի միջավայրն է, որն ապրում է գոյատեւման եւ պահպանելու համար: Այս միջավայրը բաղկացած է այնպիսի գործոններից, ինչպիսիք են օդը, ջուրը, հողը եւ լույսը: Այսօրվա դրությամբ, հաճախակի լսվող տերմինը, օգտագործվում է ամբողջ կենդանի եւ անսպառ միջավայրը:
Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի պայմանների ազդեցության օրինակներ: վայրի պայմանների ազդեցության օրինակներ: Օրինակ կան կենդանիներ որոնք փոքրիկ սանիտարների դեր են խաղում բնության մեջ կամ օրինակ կենդանիների արտաթորանքնը որը իվերջո դառնում է բույսերի համար սննունդ։
Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու: — Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու: — Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը: Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը: -Լիճը,- պատասխանեց արձագանքը: — Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը: — Կեսարը,- բղավեց արձագանքը: Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու: — Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը: Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:
1.Փորձիր այնպիսի հարցեր տալ արձագանքին, որ նրա պատասխանները ճիշտ լինեն:
Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։
Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ։
Իսկ ովքե՞ր են կառուցել այս կամ այն կոթողը, ի՞նչ է մեզ հայտնի Հռիփսիմեն ու Զվարթնոցը, Աղթամարն ու Անիի տաճարները կառուցող ճարտարապետների և շինարար- վարպետների մասին։ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին։ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել։ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։
Մանուել, Տրդատ, Մոմիկ — Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։
Ոստան քաղաքի պալատը — Ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ։ Երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են երևում, իսկ երբ օդը հստակ է լինում, գրավում է բոլորին’ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և թագավորը ձեռնարկում է նրա մեջ կառուցել ապարանքներ, սենյակներ և փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը չեմ կարող պատմել։ Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ’ զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, հույժ լուսավոր։ Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման և մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը, և պես-պես գույներով շրջշրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին։
Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:
Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում՝ Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի՝ Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը երկրաշարժից փլվել էր։ Վիթխարի, ավելի քան 31 մետր տրամագիծ ունեցող գմբեթը վերականգնելու դժվարին և պատվաբեր գործը հանձնարարվեց Տրդատին։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի միջոցներ, շինարարական տեխնիկայի ինչ հնարներ կիրառեց Տրդատը գմբեթը վերականգնելիս, բայց մի բան հաստատ է. արդեն հազար տարի տաճարի գմբեթը կանգուն է՝ դիմանալով բոլոր փորձություններին։
Անիի մայր տաճարը
1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։
Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրա։
14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում՝ Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա։