Մայրենի

Թումանյանի մասին

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։
Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառովՙ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։
***
Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։
***
Բնական է, որ մեծ գրողի ստեղծագործության արժեքը երեխաները չէին կարող գիտակցել շատ վաղ տարիքում, մանավանդ որ այդ գրողը նրանց հայրիկն էր։ Առաջին անգամ այդ մեծությունը գիտակցեց 12¬ամյա Թամարը, երբ Գայանյան օրիորդաց դպրոցի սան էր։ Դպրոցական դասագրքից կարդալով «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ ուղտերի նման» տողով սկսվող հատվածըՙ բարձրաձայն իր հիացմունքն է հայտնում հայրիկին։ Բանաստեղծն էլ, ծնողական բերկրանքով ժպտալով, ասում է իր կրտսեր դստերը. «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և անմիջապես նրան է նվիրում «Անուշ» պոեմի 1916 թ. հրատարակությունըՙ անվանաթերթի վրա գրելով.
Իմ Թամարիկին,
Որ իր հայրիկին
Ճանաչեց նոր ¬
Էսօր։
***
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Նվարդ Թումանյան, «Հուշեր — զրույցներ», Ե., 1987

Без рубрики

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ․ Գրիգոր Նարեկացի

Опубликовано 17 марта, 2015 автором Իվետա Ջանազյան

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։

Եղիշե Չարենց

Մաշտոցյան գրերի գյուտից և թարգմանական հզոր շարժումից հետո ձևավորվեց հայ ինքնուրույն գրականությունը: Մեր առաջին հեղինակները պատ­միչներն են, որոնք գրեցին հայոց պատմության մասին գրքեր, մատյաններ:  Մովսես Խորենացին առաջինը գրեց հայ ազգի ամբողջական պատմությունը, իսկ Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և մյուսները, գրեցին մեր ազգի պատմության որոշակի ժամանակահատվածներ ներկա­յացնող պատմություններ:

Այդ բոլոր պատմությունները շատ արժեքավոր են, քանի որ ներկայացնում են մեր ժողովրդի անցյա­լը, հերոսական դրվագները, հաղթանակները, պարտությունները: Սակայն այդ պատմությունները արժեքավոր են նաև որպես գրական ստեղծագործություններ: Հենց դրանք հանդիսացան այն ամուր հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց հայ գրականու­թյունը:

Հայ գրականությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կարդա, սիրի և արժևորի երկար դարերի պատմություն ունեցող այդ գրականությունը:

Գրիգոր Նարեկացի

Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը: Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխար­հի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում: Դա բնության մի հրաշալի անկյուն էր, որ գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դի­մաց: Այն շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով: Հենց այդտեղ էր գտնվում սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, ուր և ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։

Քիչ հեռու գտնվել է ինը քարասենյակներով մի քարաժայռ, որն ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։

Նարեկացին մեզ թողել է բազ­մաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգու­թյան»։ Այս պոեմը մեր ժողովուրդը սիրով անվանում է Նարեկ։ Հայ ժո­ղովուրդը մի առանձին սիրով է վերաբերվել Նարեկին: Մյն համար­վել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և հոգին, և մարմինը։ Նարեկը համարվում էր փրկարար միջոց. այն դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Բնագիտություն

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Опубликовано 19 февраля, 2021 автором Իվետա Ջանազյան

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք: Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։ Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ: Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
  3. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման: