Լեզվաբանական ամսագիր # 30
Բովանդակություն
Բառերի ու արտահայտությունների հետքերով։
Փետրվար ամսանվան մասին
Գրաբարում գրվում էր փետրուար: Այս ձևը հանգում է լատիներեն februarius [Ֆեբրուա՛րիուս] ածականին: Հայագետները մինչև հիմա էլ չեն կարողացել պարզել, թե լատիներեն Բ֊Ն ի՛նչ ճանապարհով կամ պատճառով հայերենում Տ դարձավ (հիշեցինք Հունվար-ի Ու-ն լատիներենի յԱնուա՛րիուս-ի Ա-ի համեմատությամբ): Սակայն թողնենք դա և ասենք, որ լատիներենում februarius առաջին հերթին նշանակել է «մաքրման, քավության»: Բառն իր ծագմամբ կապվել է էտրուսկական Februs [Ֆե՛ բրուուս ] աստծո անվան հետ, իսկ այդ չաստվածը ( հեթանոսական աստվածը ) ստորերկրյա թագավորության տիրակալն էր: Ամեն փետրվարի 15-ին նրան էին նվիրում հատուկ հանդիսություններ՝ իբր կենդանի մարդկանց մահվան և մեռածների հոգիների համար: Եվ փետրվարն էլ այդ պատճառով կոչվում էր Februarius mensis [Ֆեբրուա՛րիուս մե ՛նսիս] «Ֆեբրուուսի ամիս», կամ կարճ Februarius:
Այսպես բառը գրեթե նույն հնչումով անցել է եվրոպական լեզուներին. անգլերեն February [ֆե՛բրուրի], ֆրանսերեն f՛evrier [ֆեվղիե՛ ], գերմաներեն Februar [ֆե ՛ բրուար] , ռուսերեն февраль:
Հայտնի բան է, որ լեզվի մեջ Աստվածների անունները, նախքան «աստվածացվելը» , անպայման ունեցել են միանգամայն «մահկանացու», սովորական մարդկային նշանակություններ, եթե հաշվի առնենք այդ անունների հիմքում ընկած արմատների նախնական իմաստները:
Ահա Februs աստծո անունն էլ շատ պարզ ձևով հանգում է լատիներեն februo [ֆե՛բրուո] բային, որ նշանակում է «մաքրել. մաքրման ծեսեր կատարել (զոհաբերությամբ)»:
Մինչև Հուլիոս Կեսարը (մ.թ.ա.100 կամ 102 -44) հռոմեացիների փետրվար ամիսը տարվա…վերջին ամիսն էր, դրանից հետո է որ դարձել է երկրորդ և այդպես տարածվել աշխարհի լեզուներում:
***
Հայերիս Նավասարդ-ին, այսինքն՝ Նոր տարվան հաջորդող, ուրեմն և երկրորդ ամսվա անունն էր հոռի: Սկսվում էր սեպտեմբերի 10-ին և տևում ուղիղ 30 օր: Հին հայոց ամիսներն ընդհանրապես բաժանվում էին 30-ական օրերի: Պարզ գումարով՝ 12 ամիսների 30-ական օրերը կազմում էին 360: Իսկ թե ուր «էին կորչում» տարվա մեջ «ավելացած» մի քանի օրերը այդ մասին կխոսվի…«տարվա վերջում»: Առայժմ իմանանք նաև, որ հայկական հոռի ամսանունը կովկասյան փոխառության է, ստուգաբանորեն նշանակում է «երկրորդ» Վրացերենում օրի նշանակում է հենց «երկու» : Եկեք ուրեմն վրացերեն հաշվենք, էրթի՝ «մեկ», օրի՝ «երկու», սա…
Բայց չշտապենք, համբերենք «մինչև մյուս ամիս»:
իմ հավանած հատվածը