Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իմ սիրած հատվածը
Հայրիկի մասին
Իմ հայրը մեր գյուղի Քահանան եր։ Նա իմ կյանքի ամենասիրելի մարդն էր, շատ ազնիվ էր, մարդասեր և առատաձեռն։ Նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Նա միշտ ուներ մի խոր լրջոթյուն։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին
Իմ սիրած հատվածը
Մայրիկի մասին
Մայրս գյուղում մեծացած սարի աղջիկ էր։ Իմ մայրն ու հայրը բնավորությամբ տարբեր էին, այդ պատճառով մշտական վեճի մեջ էին մտնում իրար հետ։ Մայրս սիրում էր անդադար խոսել օրվա անցածի և վաղվա օրվա մասին, իսկ հայրս սիրում էր երգել հոգևոր երգեր։