Մայրենի

Մայրենի Լեզու

Հայոց գիրք

Առաջադրանք 379

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքստը վերականգնիր։

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ։

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին․ բայց չկարողացավ։

Հեռանալիս ինքն իրեն ասաց։

Ոչի՜նչ, դեռ խակ է։

Որոշ մարդիկ այդպիսին են։

Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում։

Մեղքը դնում են պայմանների վրա։

Առաջադրանք 380

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր ևտեքստը վերականգնիր։

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չեր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում։

Այստեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում։

Մի առավոտ ձին թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց։

-Ո՜ւղտ ա՜յ ուղտ, դո՜ւրս արի մեզ նման աշխատի՜ր։

Ուղտը պատասխանեց

-Ո՜ւզ, ո՜ւզ։

Հետո շունն ու եզը հերթով եկան։

Շին գնաց ու պատմեց մարդուն։

Ուղտը նրանց էլ նույն պես «ուզ» ասաց։

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ․ դրանից մեջքին կուզ աճեց։

Առաջադրանք 381

Տրավածնախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ։

Պատասխանդ հիմնավորի՜ր։

Ոչ հնարավոր չէ կազմել, քանի որ նախադասությունների իմաստները տարբեր են։

Մայրենի

Թումանյանը և Աղայանը

Posted on  by magnifier4

download

Պատմում է Ավ. Իսահակյանը.

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Մայրենի

Թումանյանի մասին

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։
Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառովՙ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։
***
Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։
***
Բնական է, որ մեծ գրողի ստեղծագործության արժեքը երեխաները չէին կարող գիտակցել շատ վաղ տարիքում, մանավանդ որ այդ գրողը նրանց հայրիկն էր։ Առաջին անգամ այդ մեծությունը գիտակցեց 12¬ամյա Թամարը, երբ Գայանյան օրիորդաց դպրոցի սան էր։ Դպրոցական դասագրքից կարդալով «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ ուղտերի նման» տողով սկսվող հատվածըՙ բարձրաձայն իր հիացմունքն է հայտնում հայրիկին։ Բանաստեղծն էլ, ծնողական բերկրանքով ժպտալով, ասում է իր կրտսեր դստերը. «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և անմիջապես նրան է նվիրում «Անուշ» պոեմի 1916 թ. հրատարակությունըՙ անվանաթերթի վրա գրելով.
Իմ Թամարիկին,
Որ իր հայրիկին
Ճանաչեց նոր ¬
Էսօր։
***
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Նվարդ Թումանյան, «Հուշեր — զրույցներ», Ե., 1987

Без рубрики

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ․ Գրիգոր Նարեկացի

Опубликовано 17 марта, 2015 автором Իվետա Ջանազյան

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։

Եղիշե Չարենց

Մաշտոցյան գրերի գյուտից և թարգմանական հզոր շարժումից հետո ձևավորվեց հայ ինքնուրույն գրականությունը: Մեր առաջին հեղինակները պատ­միչներն են, որոնք գրեցին հայոց պատմության մասին գրքեր, մատյաններ:  Մովսես Խորենացին առաջինը գրեց հայ ազգի ամբողջական պատմությունը, իսկ Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և մյուսները, գրեցին մեր ազգի պատմության որոշակի ժամանակահատվածներ ներկա­յացնող պատմություններ:

Այդ բոլոր պատմությունները շատ արժեքավոր են, քանի որ ներկայացնում են մեր ժողովրդի անցյա­լը, հերոսական դրվագները, հաղթանակները, պարտությունները: Սակայն այդ պատմությունները արժեքավոր են նաև որպես գրական ստեղծագործություններ: Հենց դրանք հանդիսացան այն ամուր հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց հայ գրականու­թյունը:

Հայ գրականությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է կարդա, սիրի և արժևորի երկար դարերի պատմություն ունեցող այդ գրականությունը:

Գրիգոր Նարեկացի

Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը: Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխար­հի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում: Դա բնության մի հրաշալի անկյուն էր, որ գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դի­մաց: Այն շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով: Հենց այդտեղ էր գտնվում սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, ուր և ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։

Քիչ հեռու գտնվել է ինը քարասենյակներով մի քարաժայռ, որն ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։

Նարեկացին մեզ թողել է բազ­մաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգու­թյան»։ Այս պոեմը մեր ժողովուրդը սիրով անվանում է Նարեկ։ Հայ ժո­ղովուրդը մի առանձին սիրով է վերաբերվել Նարեկին: Մյն համար­վել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և հոգին, և մարմինը։ Նարեկը համարվում էր փրկարար միջոց. այն դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Բնագիտություն

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Опубликовано 19 февраля, 2021 автором Իվետա Ջանազյան

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք: Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։ Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ: Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
  3. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Մայրենի

Մայրենի Լեզու

Հայոց գիրք

Առաջադրանք 190

Կազմիր տրված գոյականների հոգնակին։ Փորձիր բացատրել, թե որ Է բառերին է եր վերջավորություն ավելանում, որ բառերին ներ։

Ա․ Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրքեր, սյուներ, պատեր, հյուրեր, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տարրեր, պապեր։

Բ․ Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։

Առաջադրանք 191

Գրիր թե նախորդ առաջադրանքը կազմելիս

ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր։

բ) որ բառերի մեջ հնչյուններ փոխվեցին։

Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարաններ։

Սրտեր, փնջեր, գրքեր, ձվեր, սրեր։

Առաջադրանք 192

Տեկստի բոոր գոյականները հոգնակի դարձրու և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրու բայերը գործողություն ցույց տվող բառերը։

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևվում արձաններ էին նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժերը բազմիցս սասանել էին այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել էին խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը։ Արձանները, բարձրաքանդակների ու գազանների կերպարանքները կերտված էին հիանալի վարպետների կողմից։

Без рубрики

Մայրենի Լեզու

Հայոց գիրք

Առաջադրանք 80

Եթե հնարավոր է ցույց տուր բառը կազմող մասերը։

Հականիշ հակա-նիշ, բանջարանոց բանջար-անոց, աշակերտ-չի բաժանվում, աշակերտական աշակերտ-ական, տարրական տարր-ական, գլխավոր գլուխ-ավոր, կարմիր-չի բաժանվում, դաշտամուկ դաշտ-ա-մուկ, հյուր-չի բաժանվում, հարստություն հարուստ-ություն, կերառատ կեր-առատ, վտանգ-չի բաժանվում։

Մայրենի

Հովհաննես Թումանյան. Անբախտ վաճառականները

Tumanyan

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

  1. Բալլադից դուրս գրիր երկրների անունները, համացանցից օգտվիր և գտիր, թե դրանք ներկայումս որ երկրներն են։ Մըսըր-Մոսուլ, Չինումաչին-Ճենաստան, Ֆարս-Դարապ, Հնդստան-Հնդկական Թերակղզի։
  2. Բալլադից դուրս գրիր 3 բարդ բառ, դրա բաղադրիչներով նոր բառեր ստացիր։ Թանկագին-թանկարժեք, գնացուցակ։ Տընպահ-տնամերձ, պահմտոցի։ Պարտքատեր-պարտքատու, փողատեր
  1. Բալլադից դուրս գրիր երկրների անունները, համացանցից օգտվիր և գտիր, թե դրանք ներկայումս որ երկրներն են։ Մըսըր-Մոսուլ, Չինումաչին-Ճենաստան, Ֆարս-Դարապ, Հնդստան-Հնդկական Թերակղզի։
  2. Բալլադից դուրս գրիր 3 բարդ բառ, դրա բաղադրիչներով նոր բառեր ստացիր։ Թանկագին-թանկարժեք, գնացուցակ։ Տընպահ-տնամերձ, պահմտոցի։ Պարտքատեր-պարտքատու, փողատեր։
  3. Բալլադից դուրս գրիր 5 ածական։ Թանկագին, սարսափելի, լավ, վատ, ահագին։
  4. Ովքե՞ր են բալլադի հերոսները, բնութագրիր նրանց։ Բալադի հերոսներն են չըղջիկը, ճայը և փուշը։ Չղջիկն ու ճայը անհաջողակներ էին, իսկ փուշը նրանց չներեց։
  5. Ստեղծված իրավիճակում ո՞վ է մեղավոր։ պատասխանը հիմնավորիր։ Մեղավոր էր ճայը, որովհետև նա կարող էր իր ընկերոչին մենակ չթողներ, գար իր ընկերոչ մոտ և միասին այդ հարցը լուծեին
  6. Մեղադրո՞ւմ, թե՞ արդարացնում ես Փշին։ Պատասխանը հիմնավորիր։ Արդարացնում եմ Փշին, որովհետև փող էին վերցրել իրենից պարտքով իսկ ինքը ետեր ուզում։
  7. Քեզ ի՞նչ սովորեցրեց բալլադը։ Բալադը սովորեցրեց, որ չի կարելի պարթքով փող վերցնել և ընկերոչը մենակ թողել։
Без рубрики

Մայրենի Լեզու

հայոց գիրք

Առաջադրանք 178

Կետերը փոխարինիր փակագծում տրված բառից կազմվաց համապատասխան գոյականով։

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ։ Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց ստեղծել։ Ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածքի վրա, որ այցելուն մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին։ Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորությունը։

Առաջադրանք 179

Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտիր ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը

Ա․ Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի, քար, վարդ, երկաթ,առյուծ արջ։

Բ․ Նաիրա, Արմեն, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա, (մայր ցամաք), Ամերիկայի Միացալ Նահանգներ, (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա և Բ խմբերի բառերը տարբերվում են նրանով որ Ա․ խումբը հասարակ գոյականներ են իսկ Բ․ խումբը Հատուկ Գոյականներ։

Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որոնք հատուկ։ Պատասխանդ պատճառաբանիր։

Նախորդ առաջադրանքում Ա և Բ խմբի բառերը տարբերվում էին նրանով որ, Բ խմբի բառերը հատուկ գոյականներ են որոնք գրվում են մեծատառով, օրինակ անունները, երկրները, և քաղաքները իսկ Ա․ խմբի բառերը հասարակ գոյականներ էին։

Կետերի փողարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրիր։

առաջադրանք 183

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։

ՈՒզում էր նմանվել Սասունցի դավթին։

ապոսի վերջին հերոսը մի փոքր տղա է։

«Սասունցի դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը։

Գտածը պղնձե մատանի էր։

Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող հանքը։

Ես վստահ եմ որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը։

Ինչեր ասես չկային ոսկե անոթներ ուարձանիկներ թանկարճեք զարդեր դա մի իսկական գանձասար էր։

առաջադրանք 185

Նախադասությունը լրացրու տրված հարցին պատասխանող գոյականներով։

Սիրտը մռմռում էր․ երևի նեղացրել էին։

Երեխան նվնվում էր երևի նեղացրել էին։

տղան ցատկեց ցանկապատից դուրս։

Նապաստակը ցատկեց ցանկապատից դուրս։

Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։

թոռնիկը ճանկռել է տատիկի ձեռքը