Без рубрики

Մայրենի Լեզու, Առակ

ԱՐՋՆ ՈԻ ՕՋԸ
Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկըս քնի,
Մեկըս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տըվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:
Առակը մեզ սովորեցրեց, որ պետք է պարզ ու մաքուր լինենք մեկս մյուսի հանդեփ։ Ով ուզում է լինել, թե՛ եղբայր, թե ընկեր պետք է վստահենք միմյանց, որ հանդիպելիս գլուխ չկախենք։
ՄԻ ՄԿԱՆ ՊԱՏՄՈԻԹՑՈԻՆԻր թաքստից` մթին ու խոր,
Մկան մեկը ելավ մի օր,
Գանգատ գնաց բնության մոտ.
— Քո դեմ, ասաց, գանգատ ունիմ,
Ով բնություն.
Այս ի՞նչ բախտ ես վիճակել ինձ.
Առջևս` մահ,
Սրտիս մեջ` ահ,
Հանգիստ չունիմ
Դաժան ու չար
Կատուներից:
Կամ հոգիս առ
Եվ կամ դարձրու
Ինձ էլ կատու:

Դաժան ու չար կատու դառած`
Մուկը վազեց մտավ մառան,
Շուրջը սփռեց այնքան երկյուղ, Որ մկները թավագլուխ,
Ծակ ու ծերպեր շունչներն առան:

Բայց շներից հալածական
Փախավ, եկավ բնության մոտ:
Կամ հոգիս առ,
Կամ ինձ դարձրու Շուն ահարկու:

Եվ ահարկու գամփռ դաոած`
Մուկը վազեց, մտավ փարախ,
Գայլերի հետ կռվեց անվախ.
Բայց երբ լսեց զարհուրելի
Մռնչյունը վես առյուծի,
Լեղապատառ
Իրեն ձգեց բնության մոտ.
— Կամ հոգիս աո,
Կամ ինձ դարձրու
Ահեղ առյուծ,
Որ վախ չունի
Ուրիշ և ոչ մի կենդանուց:
Առյուծ դառած` խրոխտ ու սեգ,
Մուկը գնաց, մտավ անտառ,
Անցավ դաշտեր և առապար,
Մահ տարածեց ամենուրեք:
Սակայն մի օր մարդը հանկարծ
Առյուծի դեմ հպարտ ցըցվեց.
Առյուծն ահեղ` կռվի պատրաստ` Բաշը ցնցեց:
Սակայն մարդը կայծակնաթափ
Հուր արձակեց — ամպ ու որոտ:
Եվ առյուծը մահախուճապ,
Շունչը առավ բնության մոտ.
— Միայն, միայն մարդ դարձրու ինձ.
Նա է հզոր մեր բոլորից,
Նա է տերը մեր բոլորիս:

Եվ մարդ դառած մուկը զինվեց
Հրով-սրով սպառնալից.
Ամեն մի շունչ ու կենդանի
Փախչում էին նրա շուքից:
Բայց ավելի մեծ սարսափով
Վախում էր նա հիմա սաստիկ
Իր նմանից:
Տեսավ` մարդիկ
Իրար ահից
Չեն երկնչում, կարծես, մահից,
Օդն են ելնում ամպերից վեր
Եվ սուզվում են ծովերի տակ:
Թնդանոթով և ռումբերով
Եվ թույներով հազար տեսակ
Զինվում են ու զինավառվում:
Եվ օրից օր զենքերով նոր
Զինվում են ու նորից զինվում:
Եվ բյուրավոր
Բանակներով
Հարձակվում են իրար վրա,
Եվ խելագար,
Անհագաբար,
Կոտորում են,
Կոտորում են
Մարդիկ իրար…
Եվ ահաբեկ խորհում էր նա.
-Լավ չի՞ արդյոք,
Որ վերստին
Մուկիկ դառնա…
Առակը մեզ սովորեցրեց, որ պետք է գոհանանք մեր ունեցածով և աչք չդնենք ուրիշի ունեցածին։

Без рубрики

Մայրենի Լեզու

91)Ամպոտ-ամպ-ոտ,

քարոտ-քար-ոտ,

օդային-օդ-ային,

անշնորհք-ան-շնորհ-ք,

դժգոհ-դժ-գոհ,

հեռավոր-հեռու-ավոր,

բարեթյուն-բարի-ություն,

գրավոր-գիր-ավոր,

անորոշ-ան-որոշ,

տհաճ-տ-հաճելի:

92)Թութ-թթենի,

կարմիր-կարմրավուն,

փուշ-փշոտ,

տուն-անտուն,

գույն-գունավոր,

կաթ(ն)-կաթնեղեն,

խորհուրդ-խորհրդարան:

94) Գետ-գետակ, կանչ-կանչել, լույս-լուսավոր, գիր-գիրք, սիրտ-սրտոտ, միտ- անմիտ։

96) Աստղ-աստղիկ,

արկղ-արկղիկ,

թիթեռ-թիթեռնիկ,

թերթ-թերթիկ,

գետ-գետակ,

նավ-նավակ,

դուռ(ն)-դռնակ,

թռչուն-թռչնակ,

խոզ-խոզուկ,

գառ(ն)-գառնուկ։