Մայրենի ստուգատես

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—փտած,—երբ,—փախչում,—արջին—————————————

—————————————————
—————————————————

—————————————————

Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

—պարում են——————————————————————

Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս —մութ———————————

բ/թաց —չոր———————————

գ/ջահել —ծեր———————————
դ/կենդանի —մահացած————————————

Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

——Մթնաձորում անտառները շատ խիտ են————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ.
ա/գայլերը
բ/վարազները
գ/ծառերը
դ/արջերը
—զիլ ոռնում է գայլը, վարազները ժանիքով վարում են սև հողը, Ծառերն ընկնում են, փտում, Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Պոզեր ունի այծ ճէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
—թիթեռ———————————

Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
—ՄԹՆԱՁՈՐԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՆՏԱՌՆԵՐԸ—————————————————————————

—ՄԹՆԱՁՈՐԻ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ—————————————————————————

Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

—— Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

Նկարագրի՛ր վարազներին:
—Վարազները արագավազ են և ունեն սուր ժանիքներ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
—Ամբողջ պատմվածքը ինձ շատ է դուր եկել——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

Թողնել մեկնաբանություն