Մաթեմատիկա ստուգատես 2021

Մաթեմատիկա ստուգատես 2021

Բաժին․ Բնական թվեր, թվարկության տասական համակարգ

4-րդ դասարան

Բաժին․ Բազմանիշ թվերի հետ գործողություններ

Բաժին․ Կոտորակներ

Տարբերակ 4

1. Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «3» թվանշան:

1) միավորների 2) տասնավորների 3) հարյուրավորների

4) հազարավորների 5) ոչ մեկում:

· Գտիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:

1) 9809 2) 9989 3) 9899 4) 9909 5) 9000:

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 10 անգամ 2) կփոքրանա 10անգամ 3) կփոքրանա10-ով

4) կմեծանա10-ով 5) նույնը կմնա:

4. Գտիր 4587թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 45 2) 7 3) 87 4) 58 5) 3:

5. 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 7 2) 4 3) 9 4) 8 5) 5:

· Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով:

1) 5789, 5759, 7864, 4586

2) 7864, 5895, 5893, 5759

3) 5759, 7864, 5789, 5865

4) 5785, 5865, 7864, 5759

5) 3870, 3799, 3668, 4000:

7. Եթե 6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով, ի՞նչ թիվ կստանանք :

1) 6040 2) 6400 3) 64000 4) 640 5) 64:

8. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11:50: Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ:

1) 11:30 2) 12:00 3) 12:10 4) 12:20 5) 12:30

9.Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը:

1) 64 սմ 2) 32 սմ 3) 86 սմ 4) 43սմ 5)450սմ:

10. 200 • 9 + 200 — 9 արտահայտության արժեքը կլինի

1) 418 2) 1909 3) 2009 4) 4018 5) 1991:

11. Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ:

12. Գրիր ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :

13. 78-24:2+5= 32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

14. Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

1 , 7, 13, 19, 25, ……

15. Հաշվիր արտահայտության արժեքը:

16. Ուղղանկյան երկարությունը 21սմ է, իսկ լայնությունը 7սմ փոքր է:

Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

17. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է 700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին 8 բաժին գաթա պատրաստելու համար:

liveworksheets.com

Մայրենի ստուգատես

ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

Կար֊չկար մի աղջիկ նրա անունը Աննա էր։ այդ աղջիկը շատ -շատ էր սիրում կոնֆետներ։ Եվ Աննան մի օր իր ընկերներից լսեց, որ աշխարհում գոյություն ունի Կոնֆետների աշխարհ Մեգա մոլում, Աննան շատ ուրախացավ և գնաց Մեգա մոլ և տեսավ լիքը կոնֆետներ: Աննան այդ պահին գնաց կոնֆետների մոտ և սկսեց ուտել, բայց երբ Աննան ուտում էր կոնֆետները կոնֆետներից ստեղծվեց մի մարդուկ որի անունը Քաղցրիկ էր։ որը շատ բարի էր։ Աննան շատ վախեցավ բաըց Քաղցրիկը ու Աննան ընկերացան։ Աննան գնաց տուն և իր ընկերներին ցույց տվեց իր ընկեր Քաղցրիկին Աննայի ընկերները շատ հավանեցին Քաղցրիկին