• Հայաստանում ոսկեգործությունը զարգացած է եղել սկսած վաղեմի ժամանակներից: Հայ
ոսկերիչների վարպետությունը դարեր շարունակ ձևավորել է հարուստ ավանդույթներ,
որոնք Հայաստանից բացի արմատ են գցել նաև Սփյուռքի հայկական համայնքներում:
• Հայկական ոսկեգործական իրերը՝ արտադրված Հայաստանի և Սփյուռքի հայ ոսկերիչների
կողմից, սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Զարգացման դինամիկա
• Հայկական ոսկեգործության զարգացումը շարունակվեց Խորհրդային Միության
ժամանակաշրջանում: 1950թ.-ին հիմնադրվեց Երևանի ոսկերչական գործարանը՝
Խորհրդային Միության ոսկերչական խոշորագույն և հեղինակավոր արտադրողներից և
արտահանողներից մեկը: Շարունակեց զարգանալ անհատ ոսկերիչների գործունեությունը:
• Հետանկախացման ժամանակաշրջանում ոլորտը զգալիորեն վերափոխվեց: Խոշոր
արտադրողի և անհատ ոսկերիչների կողքին ի հայտ եկան ոսկեգործական մանր և միջին
ձեռնարկություններ: Վերջիններիս արտադրանքը ներքին շուկայում սպառումից բացի նաև
արտահանվում է:
Հիմնախնդիրներ և
հնարավորություններ
• Ոլորտում առկա հիմնախնդիրներից են մասնագիտական կրթության ապահովումը,
արտադրության արժեշղթայի կազմակերպման օպտիմալացումը, ոլորտի օրենսդրական
դաշտի բարելավումը, ոլորտի արդյունավետ առաջմղումը:
• Հաշվի առնելով Հայաստանի ոսկեգործության ավանդույթները և Հայաստանում առկա
պայմանները, Սփյուռքի ոսկեգործության ներուժի գործոնը, ոլորտի արտադրանքի
առանձնահատկությունները և համաշխարհային շուկայի կառուցվածքն ու միտումները՝
Հայաստանի ոսկեգործության ոլորտն ունի աճի և միջազգային շուկաներում
մասնակցության ընդլայնման զգալի պոտենցիալ: