Է-ե-ի ուղղագրությունը
Է-Ե
Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա
Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…
Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…
Պետք է հիշել
Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,
1.Լրացրեք Ե կամ Է:
Լայն էկրան, հն էաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:
2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով: Եվա, Երեմ, Ելենա, Եղիշե, Էմիլ, Էմիլի, Էլեն, Էդգար։
3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:
զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չէմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:
4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:
ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:
կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ։
բույսեր-Ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ։
5. Գրիր տրված բառերի հականիշները:
արու֊էգ, մուտք֊ելք, թանկ֊էժան, դժբախտ֊երջանիկ, վերելք֊վայրեջք, հայտնվել֊անհետանալ։
6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:
Օրինակ` եփ-եփել, կիսաեփ
Երգ֊երգահան, երանգ֊բազմերանգ, եզր֊ լայնեզր, եղբայր֊ հորեղբայր։
7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:
Լայնէկրան հերուստացույց, չար հրեշ, վարդագույն նրբերշիկ, գեղեցիկ էջանշան, կարմիր մեխակ, մեծ էկրան, բազմերանգ գույներ, ուժեղ էներգիա, հետաքրքիր էջ, ձեռքի մանրէ։