Կատարիր բազմապատկումը և այդյունքը ստուգիր բաժանումով:
853×8=6824
6824:8=853
715×32=22880
22880:32=715
126×90=11340
11340:90=126
621×920=571320
571320:621=920
2. Լրացրու աղյուսակը:
a
215
555
707
b
3006
888
6000
22xa – b:6
4229
12062
14554
Կատարիր գործողությունները:
74 ր -48 վ= 73ր 12վ
16 ժ – 18 ր=15ժ 42ր
1տարի 1 ամիս – 8 ամիս=5ամիս
4.5 հատ 12 լիտրանոց դույլերից յուրաքանչյուրում կա 7 լիտր ջուր: Ընդամենը քանի՞ լիտր ջուր կա այդ դույլերում: Ընդամենը քանի՞ լիտր ջուր ևս կարելի է լցնել այդ դույլերի մեջ:
5×7=35
5×5=25
5.50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Վարպետը որքա՞ն պետք է վճարի այդ լարից 24 մ գնելու համար:
Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…
Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…
Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։
Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…
2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հատընդհատ֊պարբերաբար ընթատվող, տարակուսով֊երկմտել, կասկածել, հախուռն֊համարձակ, պատկառանքով֊ամոթ, քյոխվի֊գյուղապետ, տանուտեր, քաղցած֊սոված։
3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները: Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։
4. Վերնագրիր առաջին հատվածը: ԽԵԼԱՑԻ ՉԱԼԱՆԿԸ։
2-րդ հատված
Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։
Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։
— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։
Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։
Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:
Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։
Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։
Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.
— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…
Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։
— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։
Բայց մայրս չթողեց դուռը բանալ։
— Կատաղած շուն կլինի, աման…
Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։
— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։
— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։
— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…
Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։
— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…
Ու նորից բարկացավ.
— Դե, կորի՛, անպետք։
Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։
— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։
Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:
Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։
Առաջադրանքներ
Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր: չարդախ֊ձեղնահարկ,
Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով: ՈՒսուցիչը դաս էր պատմում իսկ մենք ընդհատում էինք նրան մեր հարցերով, գիշերը բակից տարօրինակ ձայներեին լսվում, առավոտյան շատ շուտ զարթնեցինք և գնացինք արշավի։
Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր: Խատիկոի մասին առածը։
Վերնագրիր հատվածը: Հսկիչ Չալանկը։
3-րդ հատված
Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.
— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։
Շունը կլանչելով հեռացավ։
Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։
— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։
Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։
Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։
— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։
— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։
— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…
Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:
— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։
Ասաց ու ինքն էլ վեր կացավ։
Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։
Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։
Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։
Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։
Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…
Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։
Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։
«Երևի գոմի մոտ է», մտածեցի։
Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։
Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։
Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։
Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։
— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։
Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։
Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։
Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։
Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։
Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…
Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…
Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։
— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։
Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։
Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։
Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։
— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…
Առաջադրանքներ՝
Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում։ Երբ, չհամբերեց, անգամ, մարդ, դարձյալ, հագնվել, ճրագ,
Чтение и обсуждение текста ,,Мальчик-Огонек Жил на свете маленький горячий Огонёк. И очень ему хотелось сделаться мальчиком, чтобы было у него две ловкие руки, две крепкие ноги, два зорких глаза — словом, всё, как у ребят. Фея огня сделала его мальчуганом (он очень просил её об этом), но сказала, что от всех ребят Огонёк будет тем отличаться, что если попадёт в воду — погаснет, и не будет тогда ни мальчика, ни Огонька. Вот так и появился в большом и весёлом доме, где жило много ребят, мальчик-Огонёк. Бегал он быстро, прыгал высоко, а когда делал что-нибудь, искры вокруг так и летели. Крепко он дружил с ребятами. Всегда были они вместе, только на реку купаться Огонёк с товарищами не ходил. Как-то случилось, что Огонёк был один на берегу реки. Шёл он, улыбался — просто так: солнцу, речке, деревьям, траве. И вдруг увидел: тонет мальчишка, голова едва видна над водой, волны через лицо перекатываются. — Что делать? Вспомнил Огонёк слова волшебницы: «Попадёшь в воду — погаснешь, и не будет тогда ни мальчика, ни Огонька», вспомнил и… бросился в воду. Подплыл, поддержал мальчишку. И тут почувствовал, что начал гаснуть, что руки и ноги перестают слушаться, а глаза видеть. Из последних сил плывёт он. Вот и берег. Вытащил на берег мальчишку. Выбрался и сам. Выбрался и погас. Лежат на песке чёрные угольки — погасший мальчик-Огонёк.
вопросы:
Почему сказка называется «Мальчик-Огонёк»? Потому что этот мальчик был как огонёок.
Почему мальчик-Огонёк бросился в воду? Потому что он хотел спостьи малчишку.
Какое сердце у Огонька? Очен добрые.
Как бы вы поступили на месте мальчика-Огонька? Тал де как малчишка.
Дополнительная работа: вместо точек поставьте подходящее слово (местоимения):
мой, моя, моё
Это …мой…. дом. Это …моя…. сестра. Это …моё…. окно.
Это …мой…. брат. Это …мой…. класс. Это …моё….фото.
Это …моё…. яблоко. Это …мой…. шкаф. Это …моя…. школа.
Это …моя…. мама. Это …мой…. город. Это …мой…. журнал.
твой, твоя, твоё
Это …твоё…. пальто. Это …твоя…. собака. Это …твой…. этаж.
Это …твоя…. сумка. Это …твой…. дедушка. Это …твой…. сад.
Это ……. комната. Это ……. бабушка. Это ……. семья.
Это …твой…. подъезд. Это …твоя…. карта. Это …твоя…. кошка
наш, наша, наше
Это …наша…. страна. Это …наше…. море. Это …наша…. книга.
Это …наш…. город. Это …наш…. парк. Это …наш…. журнал.
ваш, ваша, ваше
Это …ваша …. школа. Это …ваш…. брат. Это …ваш…. щенок.
Это …ваш…. класс. Это …ваш…. подъезд. Это …ваш…. врач.
Это …ваше…. пальто. Это …ваша…. сестра. Это …ваш…. рыба.
2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով: Եվա, Երեմ, Ելենա, Եղիշե, Էմիլ, Էմիլի, Էլեն, Էդգար։
3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:
զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չէմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:
7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:
Լայնէկրան հերուստացույց, չար հրեշ, վարդագույն նրբերշիկ, գեղեցիկ էջանշան, կարմիր մեխակ, մեծ էկրան, բազմերանգ գույներ, ուժեղ էներգիա, հետաքրքիր էջ, ձեռքի մանրէ։
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր ես հաճախել եմ երկրորդ դասարանից։ Երբ մայրիկս որոշեց իմ դպրոցը փոխել ես շատ տխրեցի։ Առավոտյան արթնացա և շատ տխուր էի։ Երբ հասանք դպրոց, տեսա բակում երեխաները ուսուցիչների հետ շրջան են կազմել, երգում ու պարում էին։ Մայրիկս ասաց որ ես մյանամ նրանց, սակայն ես շատ ամաչում էի։ Հանկարծ ինձ մոտեցավ Ընկեր Հասմիկը, ձեռքիցս բռնեց և մոտեցրեց շրջանին։ Երեխաները հերթով սկսեցին ասել իրենց անուները և այդպես ես ծանոթացա իմ ընկերների հետ։ Ես շատ շուտ ընտելացա իմ ընկերների, ուսուցիչների հետ։ Հիմա համոզված եմ որ իմ դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է։