Մայրենի

1.Կետադրիր:
Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է ,պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը ճպուռը մնում է տխուր անօգնական:Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

  1. Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաչնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորթ

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ինչ ցանես,այն էլ կհնձես։
Ով ինչ անի,իրեն կանի։

Մեսրոպ Մաշտոց

Posted on 

mesropmashtoc_3

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում+։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 -թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին-: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է-։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր-: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները-։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։-

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում-։
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժո-ղովրդի ճակատագրով+։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև+։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին-։

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին-։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։!Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժո-ղովրդի ճակատագրով+։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև+։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին-։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ-: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար!։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։!

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով+: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը+:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը!:

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը-:

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը+:

1.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիմնադիր-ստեղծող
վախճանվել-մահանալ
պաշտոնավարել-պաշտոն ունենալ
արքունիք-պալատ
համակրել-դուր գալ
ճգնավորություն-կրոնական
մենակեցություն-միայնակ
քարանձավ-ժայռ
անթերի-առանց սխալ
կենսագիր-կյանքի նկարագրություն

2.Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում: Թարգմանել, առաջին, ընդունված, Վարդան, Մեսրոպ, ճգնավորություն, մտահոգված։

3.Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար Մաշտոցի մասին:Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժո-ղովրդի ճակատագրով+։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև+։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին-։

4.Ի՞նչ նոր բառեր սովորեցիր այս տեքստից:հիմնադիր, վախճանվել, կենսագիր, ճգնավորություն։

5.Ինքնաստուգում. խաղ-թեստ՝ Մեսրոպ Մաշտոց

Սեպտեմբերի 24

1.Մեսրոպ Մաշտոցի մասին նյութը կարդա,  յուրաքանչյուր նախադասությունից հետո՝
 + դիր, եթե այդ մասին գիտեիր
 — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
 ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
 ! դիր, եթե հետաքրքիր է: 

2.Լրացրո՛ւ բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362… թվին Տարոն գավառի  Հացեկաց…  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զինվորական գրագիր… : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի…  երաշխավորությամբ  և Վռամշապուհ… արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ,Եդեսիա … քաղաքներում: 405-406…  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: