Լինում է չի լինում մի աղքատ մարդ է լինում։ Էս մարդը գնոմ է մի ձկնորսի մոտ օգնական աշխատելու։ Մի օր ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիսե էս մարդուն ու ինքը մտնում է գետը լողանալու։ Էս բարդը խղճում է ձկանը և գցում գետը։ Ձկնորսը տեսնում է, բարկանում և վռնդում աշխատանքից։ Էս մարդը տխուր գնում է և ճանապարհին հանդիպում մի հրեշի։ Էս հրեշը մի կովե տալիս մարդուն և ասում որ երեք տարի հետո գալու է հարց տա, եթե ճիշտ պատասխանեն կովը կմնա իրեց, եթե ոչ ՝ կտանի և ինչ ուզի կանի։ Մարդը կովը տանում է և երեք տարի ուրախ ապրում է կնոջ հետ։ Երեք տարին լրանում է և դուռը ծեծում է մի ճամփորդ նա գիշերը մնալու տեղ է ուզում։ Մարդու կին համաձայնվում են բայց զգուշացնում են որ հրեշ է գալու։ Ճամփորդը ասում է որ ինքը կպատասխանի հարցերին։ Գիշերը գալիս է և հրեշը ծեծում է դուռը։
— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։
— Որտեղի՞ց ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն նապաստակը ձագ է։
— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
— Ուրեմն մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
— Ուրեմն խուլ է։
— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։Մարդ ու կին շատ են ուրախանում, ճամփորդին ասում են իր անունը ասի որ շնորհակալություն հայտնեն։ Ճամփորդը ասում է որ ինքը էն խոսող ձուկն է որին ինքը փրկեց։ Մարդ ու կին մնում են ապշած։