Մատենադարան

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:
Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա։
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Մագաղաթը պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից։
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Գրքերը անվանում էին ձեռագիր մատյաններ, որովետև դրանք գրում էին ձեռքով։
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն: Որովետև հազարավոր ձեռագրեր պահվում են Մաշտոցի անվան մատենադարում։
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:Գրիչներ անվանում էին այն մարդկանց, ովքեր տարբեր հեղինակների գրվածքներ արտագրում էին մագաղաթների վրա։
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ: Մատյանները պատկերազարդող նկարիչներին անվանում էին ծաղկողներ։
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ: Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցի անունով է, որովետև նա է ստեղծել հայերեն տառերը։