Իմ ընտանիքը բաղկացած է երեք հոգուց՝ հայրիկս, մայրիկս և ես։ Հայրիկս գործարար է, իսկ մայրիկս ուսուցչուհի և երազում եմ ունենալ քույրիկ։
Իմ խաղալիքը
Ես ունեմ մի խաղալիք, նա մոխրագույն, փափուկ նապաստակ է, նա իմ անբաժան ընկերն է ։ Ամենուր նա ինձ հետ է։ Ես պատկերացնում եմ թե նա ինձ լսում է։ Միշտ խոսում եմ նրա հետ և պատմում եմ գախնիքները։

Երբ ես փոքր էի
Երբ ես փոքր էի շատ էի սիրում նկարել, ես սպիտակ գույնին ասում էի սիպասկ, իսկ անձեռոցիկին անձո, գույներից ամենաշատը սիրում էի վարդագույնը, և երազում էի ունենալ շունիկ։
Ամենից լավ տունը
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ես
Ես Սիլվին եմ, սովորում եմ Արևելյան դպրոցում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ես շատ եմ սիրում նկարել, իմ սիրած գույները վարդագույնն է և փիրուզագույնը, ես շատ եմ սիրում շնիկների, ես ունեմ շնիկ, անունը Խածիկո է։ Ես սիրում եմ սեղանի խաղեր խաղալ։ Ես ուզում եմ դառնալ նկարչուհի։